Բաժիններ՝

Հայտնաբերվել է 1.927 փամփուշտ, 3 նռնակ, ինքնաձիգի փամփշտակալ և փամփուշտների համար նախատեսված շղթա

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ Երևանի Նանսենի փողոցի թիվ 16 շենքի աղբամանների մոտ ռազմամթերք է թողել:

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են տարբեր տրամաչափի 1.927 փամփուշտ, «Չերյոմուխա 10» տիպի 3 նռնակ, ինքնաձիգի փամփշտակալ և փամփուշտների համար նախատեսված շղթա:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս