«Այդ բոլոր «солнцепек»-ները և հրթիռային համակարգերը կարող են ուժեղ հարվածել ռուսական տարածքին». «Ժողովուրդ»

Հարցազրույց ՌԴ հանրային խորհրդի անդամ Դենիս Դվորնիկովի հետ

– Հաշվի առնելով շփման գծում տիրող իրավիճակը՝ բանակցությունների վերսկսման համար որևէ նախադրյալ կա՞։

– Բայց ո՞ւմ հետ խոսել։ Հիմա բոլոր բանակցություններն անիմաստ են։ Ադրբեջանն իրավիճակը փակուղի է մտցրել և ինքը հայտնվել փակուղում։ Ադրբեջանի հասարակությունն այնպիսի իրավիճակում է, որ մեծ ջանքեր կպահանջվեն, որպեսզի վերադառնան բանակցությունների ձևաչափին։ Ամեն ինչ խոսում է այն մասին, որ Ադրբեջանի տնտեսությունը ոչ թե վատ, այլ ողբերգական վիճակում է։ Այդ պատճառով որևէ բան կանխատեսելն անիմաստ է։ Լավ սցենարը կլինի շփման գծում լարվածության աստիճանաբար թուլացումն, ու ամենաուշը մեկ տարի անց բանակցությունների սեղանին վերադառնալը։ Բայց դա պետք է տեղի ունենա ԼՂՀ-ի՝ որպես իրավահավասար կողմ բանակցությունների սեղանին վերադառնալու դեպքում։ Հակառակ դեպքում դա նվաստացուցիչ կլինի հայկական կողմի համար։

– Դուք մեկ անգամ չէ, որ դատապարտել եք Ադրբեջանին զենք վաճառելու Ռուսաստանի քաղաքականությունը։ Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ որոշում պետք է կայացվի այդ հարցում, հատկապես երբ դա Հայաստանում հակառուսական տրամադրությունների հիմնական պատճառներից մեկն է:

– Այստեղ ոչ մի արդարացում չկա։ Պետք է գոնե 30 տարի դեպի առաջ մտածել։ Ով կլինի Ադրբեջանում իշխանության, մենք չենք կարող կանխագուշակել։ Չնայած ժամանակակից միտումները հաշվի առնելով դրանք կարող են լինել ոչ հաճելի կերպարներ, այդ թվում ուղարկված «եղբայրական Թուրքիայի» կողմից։ Բայց մենք կարող ենք կանխատեսել, որ այդ բոլոր «солнцепек»-ները և հրթիռային համակարգերը կլինեն ինչպես նորը և կարող են ուժեղ հարվածել ռուսական տարածքին։ Այդպիսի տեսակի զենքն ունի պահպանության երկար ժամկետ։ Սա այն մարդկանց համար, ովքեր պնդում են, որ քաղաքականության մեջ բարոյականություն չկա։ Չնայած դա շատ վնասակար կարծրատիպ է։ Բարոյականություն պետք է լինի գոնե դաշնակցի հետ:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս