«Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հյուրը Էդուարդ Շարմազանովն է

Ապրիլյան պատերազմից հետո բոլորը խոսում էին փոխվելու, ամեն ինչ վերագնահատելու, ավելի լավը դառնալու մասին: Նման հայտարարություններ անում էր անգամ իշխանությունը, որը Հայաստանում ամենաանփոփոխ սուբստանցիան է: Հիմա իշխանությունն ասում է, որ ցանկանում է փոխվել ներքնապես՝ վերացնելով սեփական արատները, որոնք արտահայտվեցին պատերազմական օրերին: Որքանո՞վ է հասարակությունը հավատում իշխանության անկեղծությանը, դժվար է ասել, որովհետև տարիներ շարունակ լսել է փոփոխությունների մասին հայտարարություններ, սակայն ապրել է չփոփոխվող կամ ավելի վատը դարձող իրականության մեջ:

Այդ հավատի չափման մեխանիզմն ընտրություններն են, որոնք կայանալու են մոտ մեկ տարի անց` արդեն նոր Սահմանադրությամբ ու նոր Ընտրական օրենսգրքով, որն ընդունվեց անցած շաբաթ` բավական լարված մթնոլորտում: Սաթիկ Սեյրանյանի զրուցակիցն է Հայաստանի հանրապետական կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով, ի դեպ, հայտարարել է, թե ինքն անձամբ մինչև ապրիլի 1-ն այլ մարդ էր, ապրիլի 1-ից հետո դարձել է այլ մարդ:

 

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս