Ադրբեջանական կողմը հայ-ադրբեջանական պետական սահմանին շարունակել է անկանոն բնույթի կրակահերթերը. ՀՀ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ադրբեջանական կողմը հայ-ադրբեջանական պետական սահմանին շարունակել է անկանոն բնույթի կրակահերթերը: Այս մասին տեղեկացնուն են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:

ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը:

ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տեղեկատվության համաձայն` մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում խախտվել է հրաձգային զինատեսակներից:

ՊԲ առաջապահ զորամասերը ցուցաբերել են զսպվածություն և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Տեսանյութեր

Լրահոս