Բաժիններ՝

Հրապարակվել են արքայադուստր Շառլոտայի նոր լուսանկարները

Հրապարակվել են Մեծ Բրիտանիայի արքայադուստր Շառլոտայի լուսանկարները, որոնց հեղինակը փոքրիկի մայրն է՝ Քեմբրիջի դքսուհին: Հրապարակումները նվիրված են Շառլոտայի ծննդյան օրվան. վաղը արքայադուստրը կդառնա 1 տարեկան, հայտնում է BBC-ն:

4 լուսանկարներն արվել են Նորֆոլկի կոմսության նրանց տանը՝ ապրիլին: Ներկայում արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնն իրենց երեխաների հետ բնակվում են Նորֆոլկում:
Վերջին անգամ լայն հասարակությունը արքայադստերը տեսել էր անցած տարվա հուլիսին՝ նրա մկրտության օրը: Այդ օրը Քեմբրիջի դուքսն ու դքսուհին մարդկանց ներկայացել էին իրենց երկու երեխաների հետ:

Քենսինգթոնի պալատից հայտնել են, որ երջանիկ ծնողներն ուրախ են՝ հրապարակելով իրենց ընտանեկան կյանքն արտացոլող լուսանկարները: 2_640x420 3_640x420 4_640x420

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս