Բաժիններ՝

Իրանի նոր խորհրդարանում կին խորհրդարանականների թիվն առաջին անգամ ավելի շատ կլինի, քան հոգևոր գործիչներինը

Իրանի խորհրդարանում երկրի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքով կընդգրկվեն ռեկորդային թվով կանայք, հայտնում է AFP-ն:

«Երկրորդ փուլից հետո ռեկորդ է՝ 17 կին կդառնա պատգամավոր 290-տեղանոց խորհրդարանում, կանանց թիվն առաջին անգամ ավելի շատ կլինի, քան հոգևոր գործիչներինը, որոնք այս անգամ ամենից քիչ թվով տեղերն են զբաղեցրել խորհրդարանական ընտրությունների պատմության մեջ»,- ասվում է AFP-ի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Իրանի խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը տեղի է ունեցել մարտի 26-ին, երկրորդը անցկացվել է այն շրջաններում, որտեղ ոչ մի թեկնածու չէր հավաքել ձայների 25%-ը:

Ինչպես հաղորդում է AFP-ն, հղում կատարելով Իրանի ՆԳՆ-ին, Ռոուհանիի կողմնակիցները ստացել են 68 տեղերից 38-ը: Պահպանողականներին բաժին է ընկել 18 տեղ, անկախ թեկնածուներին՝ 12 տեղ:

Փետրվարյան ընտրությունների արդյունքով՝ պահպանողականներին մոտ գտնվող թեկնածուները ստացել են խորհրդարանի 290 տեղերից 103-ը: Իրանի նախագահի կողմնակիցներ, որոնք ընդգրկված էին այսպես կոչված «Հույսի ցուցակում», նվաճել էին 95 տեղ: Դրա հետ միասին, չափավոր բարփոխիչները ստացել էին 29-30 տեղ, որը հատկացվել էր Թեհրանի համար, սակայն զիջել էին ֆունդամենտալիստներին երկրի մյուս շրջաններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս