Բաժիններ՝

««Ատլետիկոյի» հետ մենք պետք է ավելի լավ խաղանք, քան Մյոնհենգլադբախի». Պեպ Գվարդիոլա

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է Գերմանիայի առաջնության 32-րդ տուրում Մյոնհենգլադբախի «Բորուսիայի» հետ անցկացրած խաղի ոչ ոքի արդյունքը (1:1):

«Մյոնհենգլադբախը շատ լավ թիմ ունի, նրանք շատ լավ ֆուտբոլ են խաղում: Իմ կոմպլիմենտները նրանց:

Իհարկե, մենք ուզում էինք այսօր հաղթել: Լավ սկսեցինք խաղը և հսկում էինք ընթացքը:

Չեմպիոնական տիտղոսը նվաճելու համար մեզ հարկավոր է ևս 1 միավոր: Բայց հիմա ժամանակն է կենտրոնանալ «Ատլետիկոյի» վրա: Երեքշաբթի այլ խաղ կլինի: Մենք պետք է ավելի լավ խաղանք»,- ասել է Գվարդիոլան:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս