Բաժիններ՝

«Գարեթ Բեյլը կարող է խաղալ նույն մակարդակում, ինչ որ Կրիշտիանու Ռոնալդուն». Զինեդին Զիդան

Ֆրանսիացին գոհ է «Ռեալ Սոսիեդադի» նկատմամբ տարած հաղթանակից և պատրաստվում է «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղին:

Շաբաթ մադրիդցիները արտագնա խաղում հաղթեցին «Ռեալ Սոսիեդադին» 1:0 հաշվով: Միակ գնդակը խփեց Գարեթ Բեյլը, իսկ Կրիշտիանու Ռոնալդուն նորից բաց թողեց խաղը:

«Ես ուրախ եմ Գարեթի համար: Հեշտ չէ, երբ դու այդքան վնասվածք ունես և ես շատ երջանիկ եմ տեսնել, թե նա ինչպես 90 րոպե անցկացրեց դաշտում:

Բեյլը պրոբլեմներ ուներ, բայց նա կարող է խաղալ այն մակարդակում, ինչ Կրիշտիանուն: Մեր առաջատարներից մեկի խփած գոլը շատ լավ պահ է Չեմպիոնների լիգայի պատասխան կիսաեզրափակչից առաջ:

Մեզ չհաջողվեց խփել առաջին խաղակեսում: Այդպիսի պահերին պետք է պայքարել և համբերել, ինչը և տղաները արեցին: Այսօր մենք բարդ մրցակից ունեինք: Ես գոհ եմ թիմի աշխատանքից:

Շատ լավ է, որ 3 միավոր հավաքեցինք: Հիմա ամբողջ ուժերը պետք է ուղղենք այն բանին, որպեսզի լավագույն ձևով պատրաստվենք «Մանչեսթեր Սիթիի» դեմ կայանալիք խաղին»,- Զիդանի խոսքերն է մեջբերում AS-ը:

Հաղթանակը «Ռեալին» ժամանակավորապես դուրս էր բերել առաջին հորիզոնական:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս