Բաժիններ՝

Թալիշում վիրավորված 18-ամյա Ռուբենը 22 օր պայքարում է կյանքի համար. news.am

Անահիտ Մկրտչյանն արդեն 22-րդ օրն է` «Էրեբունի» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքից չի հեռանում. նրա որդուն՝ 18-ամյա Ռուբենին, ապրիլի 7-ին այստեղ են տեղափոխել Թալիշի դիրքերից:  news.am-ի փոխանցմամբ՝ Անահիտն իր որդուն ծառայության ճանապարհելիս հանգիստ էր. գիտեր, որ ծնողների միակ զավակին առաջնագիծ չեն տանում, իր որդու վրա էլ վստահ էր. Ռուբեն այնպիսի տղա է, որ դժվար թե խնդիրներ ունենար ծառայակիցների կամ հրամանատարների հետ:

Ռուբենին, սակայն, որոշ ժամանակ անց դիրքեր էին տարել, մայրը դիմել է Պաշտպանության նախարարություն, ու որդուն առաջնագծից իջեցրել են: Ապրիլի 5-ին Ռուբենը զանգահարել էր մորը, ուրախությամբ հայտնել կրակի դադարեցման պայմանավորվածության լուրը: Դրանից երկու օր անց հակառակորդի կողմից պայմանավորվածությունը խախտելու հետեւանքով Ռուբենը ծանր վիրավորվել էր, նրան տեղափոխել էին Երեւան, վիրահատել:

Երկու օր առաջ անջատել են Ռուբենին միացված արհեստական շնչառության ապարատը, սակայն նրա վիճակը շարունակում է մնալ ծանր: Նա ստացել է պարանոցային 4-րդ ողի կոտրվածք՝ ողնուղեղի վնասվածքով, ինչի հետեւանքով ձեռքերն ու ոտքերը անզգայացել են, գրեթե չի կարողանում խոսել:

Ինչ է սպասվում Ռուբենին, մայրը չգիտի: Բժիշկները միայն հորդորում են սպասել:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս