Բաժիններ՝

2015թ. աշխատավայրում դժբախտ պատահարի հետևանքով տուժել է 45 մարդ, 5-ը` մահացել են

Աշխատանքի անվտանգության նորմերի խախտման պատճառով 2015 թվականին արձանագրվել է 45 արտադրական դժբախտ պատահար: 1 000 աշխատողի հաշվով տուժածների տեսակարար կշիռը կազմել է 0.4:

Արձանագրված դժբախտ պատահարներից 22-ը գրանցվել է Սյունիքի մարզում, 10-ը` Երևանում, 7 դեպք` Լոռիում, 4 դեպք` Գեղարքունիքում, 1-ական` Արարատում և Արմավիրում: Նշյալ դեպքերից 7-ը պատահել է կանանց հետ: Մահացել է 5 անձ: Մահերը գրանցել են Արարատում, Արմավիրում և Սյունիքում:

Աշխատավայրում դժբախտ պատահարների վիճակագրությունը` ըստ տնտեսական գործունեության հիմնական տեսակների: Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում ոլորտում գրանցվել է 33 պատահար, մշակող արդյունաբերություն` 4, ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում` 3 դեպք, տեղեակտություն և կապ` 2, փոխադրումներ և պահեստային տնտեսություն` 1, կացության և հանրային սննդի կազմակերպում` 1, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում` 1:

Աշխատունակությունը 1 և ավելի օրով կորցրած անձանց 2015թ. ավարտված ժամանակավոր անաշխատունակության հիման վրա հաշվարկված անաշխատունակ մարդ-օրերի գումարային քանակը կազմել է 2 հազար 068: Դժբախտ պատահարների հետևանքով Երևանում և ՀՀ Սյունիքի մարզում 1-ական տղամարդ դարձել է I, ՀՀ Գեղարքունիքի մարզում 1 տղամարդ՝ II խմբի հաշմանդամ: Աշխատանքի գնալու ճանապարհին Երևանում տեղի է ունեցել 2 դժբախտ պատահար` տուժել է 2 կին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս