Բաժիններ՝

Ադրբեջանի ԱԳՆ-ն կարող է «սև ցուցակում» ներառել ռուս լրագրող Ռիբինի անունը

Ռուս լրագրող, Gazeta.ru ինտերնետ պարբերականի թղթակից Ալեքսանդր Ռիբինի անունը կարող է համալրել Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակը», որոնք անցանկալի են Ադրբեջանի համար:

Բանն այն է, որ Ռիբինը «անօրինական կերպով» այցելել է Լեռնային Ղարաբաղ:

«Gazeta.ru-ի խմբագրությունը մեզ չի տեղեկացրել լրագրողի՝ Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղ շրջան այցելության մասին: Դրա հետ կապված՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն հետաքննություն է իրականացնում տվյալ փաստով»,- Vesti.az-ի հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս