Մանրացրած ընկույզը՝ կաթնաշոռով և չամիչով. հրաշք միջոց

Ընկույզն իրավամբ համարվում է ամենահզոր մթերքներից մեկը: Ընկույզի բաղադրության մեջ մտնող վիտամիններ A, B1, B2, B12, B15, C, K, E, PP, կարոտինը, տանին, լինոլեիկ թթուները, ֆոսֆորը, կալումը, մագնեզիումը, կալցիումը, երկաթը, ցինկն ընկույզը դարձնում են առավել արդյունավետ մթերք, որն ամրացնում է օրգանիզմն ու պահպանում է առողջությունը:

Ընկույզի հատկանիշները

Օրական 5 ընկույզ ուտելով՝ կարճ ժամանակահատվածում կարագացնեք ուղեղի աշխատանքը, կլավացնեք մաշկի, մազերի, եղունգների վիճակը: Հենց այս քանակությունն են խորհուրդ տալիս բժիշկները նրանց, որոնք ունեն սրտանոթային խնդիրներ, քաղցկեղ, շաքարային դիաբետ:

Եթե ցանկանում եք օրգանիզմից դուրս բերել տոքսիկ տարրերը, ապա խորհուրդ է տրվում ընկույզն ուտել կաթով:

Կարդացեք նաև

Մանրացրած ընկույզը՝ կաթնաշոռով և չամիչով, լավացնում է սրտամկանի, լյարդի վիճակը, ամրացնում է նյարդային համակարգն ու հրաշալի կերպով կանխարգելում է աթերոսկլերոզը: Այս խառնուրդը նաև օգնում է կանխարգելել տեսողության վատացումը: Ընկույզի սննդարար տարրերի լավ յուրացման համար պետք է ընկույզը լավ ծամել:

Երեխաներին օգտակար է ուտել ընկույզը սակավարյունության բուժման, ուղեղի ճիշտ զարգացման, հիշողության լավացման, ինչպես նաև՝ ճիճվաթափության համար:

Իսկ ալերգիկ ռեակցիաներից խուսափելու համար պետք է ընկույզը չափավոր օգտագործել:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս