Բաժիններ՝

«Կլոպը ֆուտբոլային խելառ է». Հենրիխ Մխիթարյան

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը համեմատել է թիմի նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին ներկայիս մարզիչ Թոմաս Տուխելի հետ: Կլոպը տվյալ պահին գլխավորում է «Լիվերպուլը»:

«Կլոպը ֆուտբոլային խելառ է. ճնշում, պրեսինգ, հակահարձակումներ: Տուխելի գալով շատ բան փոխվեց, հիմա մենք այլ կերպ ենք խաղում, և ես ավելի շատ ազատություն ունեմ հարձակողական գործողություններում: Շնորհիվ Տուխելի՝ ես ինձ ավելի օգտակար եմ զգում»,- ասել է Մխիթարյանը Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում:

Գերմանական Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանն անցկացրել է 26 հանդիպում, որոնցում դարձել է 10 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս