Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները յոթ տոկոսով ավելացել են

Տարեսկզբի երկու ամիսներին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները 7 տոկոսով ավելացել են։ Աճ է արձանագրվել ինչպես ատոմակայանում, այնպես էլ ՋԷԿ-երում և ՀԷԿ-երում։ ՀԱԷԿ-ում արտադրության ծավալներն ավելացել են 1,8, ջերմային կայաններում՝ 2, հիդրոկայաններում՝ ավելի քան 27 տոկոսով։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԷԲՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հունվար-փետրվարին ընդհանուր առմամբ Հայաստանում արտադրվել է 1,3 մլրդ կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ Էներգաարտադրության կառուցվածքում ամենամեծ մասնաբաժինը պատկանում է ատոմակայանին։ Տարեսկզբի երկու ամիսներին ՀԱԷԿ-ում արտադրվել է 541 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։

Ջերմային կայաններում արտադրության ծավալները կազմել են 459 մլն կՎտ ժամ։ Նախորդ տարվա 246 մլն կՎտ ժամի դիմաց՝ ՀԷԿ-երում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը գերազանցել է 313 մլն կՎտ ժամը։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս