Բաժիններ՝

Կրկնակի ահաբեկչություն. Ստամբուլում ևս մեկ պայթյուն է որոտացել. կան զոհեր և վիրավորներ

Մի քանի րոպե առաջ Ստամբուլի Nişantaşı շրջանում ևս մեկ պայթյուն է որոտացել, հայտնում է Yeni Akit թերթը: Տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան:

Հիշեցնենք, որ Ստամբուլի կենտրոնում՝ Տաքսիմ հրապարակի հարևանությամբ գտնվող փողոցներից մեկում՝ Իստիկլալում, այսօր առավոտյան պայթյուն է որոտացել: Հաղորդվում է, որ դեպքի վայր է ժամանել շտապօգնության մի քանի ավտոմեքենա:

Վերջին տվյալների համաձայն՝ Իստիկլալում վիրավորվել է 22 մարդ, այդ թվում՝ 10 ոստիկան, հայտնում է NTV հեռուստաալիքը:

CNN Turk հեռուստաալիքի տեղեկություններով՝ պայթյունի պատճառը եղել է ահաբեկչությունը: Մարմիններից մեկը պատկանում է մահապարտ ահաբեկչին, սակայն թուրքական իշխանությունները դեռ չեն մեկնաբանել այդ տեղեկությունը:

Շրջանը ներկայում շրջապատված է ոստիկանության աշխատակիցների կողմից:
Իստիկլալում են գտնվում բազմաթիվ առևտրային կենտրոններ, խանութներ ու զվարճանքի կենտրոններ: Փողոցը միշտ լի է զբոսաշրջիկներով ու անցորդներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս