«Յունիբանկի» սպառողական վարկերի աճը կազմել է 290%

«Յունիբանկը» շարունակում է սպառողական վարկավորման ծավալների աճ արձանագրել և ընդլայնել շուկայի իր մասնաբաժինը: Այս տարվա հունվար-փետրվարին բանկ է ներկայացվել 43 000 -ից ավելի սպառողական վարկային հայտեր, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշն ավելի քան 290%-ով: «Յունիբանկի» մանրածախ վարկերի քանակը ս.թ. մարտի 1-ի դրությամբ գերազանցել է 188 000-ը:

Սպառողական վարկեր կարելի է ձևակերպել «Յունիբանկի» 45 մասնաճյուղերում, ինչպես նաև 50 պրոմո կետերում և բանկի հետ համագործակցող 500 առևտրային կետերում: Նշենք, որ վարկային հայտը կարելի է ներկայացնել նաև օնլայն` առանց բանկ այցելելու: Դրա համար ընդամենը պետք է լրացնել www.unibank.am կայքում կամ ֆեյսբուքայն էջում (www.facebook.com/unibankarmenia) տեղադրված պարզ ձևը:

«Առավելագունս արագ և պարզ` հենց այսպես կարելի է նկարագրել սպառողական վարկի տրամադրման գործընթացը «Յունիբանկում»: Մենք ֆիզիկական անձանց վարկավորման ծավալներով հայաստանյան առաջատար բանկերի թվում ենք և առաջարկում ենք շահավետ պայմաններ ինչպես ապառիկ վարկավորման, այնպես էլ` կանխիկ վարկերի դեպքում: Շահավետ պայմանների և սպասարկման հարմարավետության բարձրացման շնորհիվ այս տարի ևս նախատեսում ենք սպառողական վարկավորման պորտֆելի շեշտակի աճ», – նշեց «Յունիբանկի» Վարչության նախագահի տեղակալ, Մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:

Նույն կերպ արագ և հարմար կազմակերպված է վարկի մարման գործընթացը: Վճարումները կարելի է կատարել ինչպես մասնաճյուղերում` սպասարկող աշխատակցին դիմելով, այնպես էլ ինքնուրույն` վճարային տերմինալների միջոցով, որոնք տեղադրված են բանկի բոլոր մասնաճյուղերում և կենցաղային և համակարգչային տեխնիկայի խոշոր խանութներում: Ի դեպ` բանկի «Թամանյան» և «Զվարթնոց» մասնաճյուղերում վճարային տերմինալներն աշխատում են շուրջօրյա:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս