Երևանի Բաշինջաղյան փողոցում ավտոմեքենան բախվել է պատին. կա տուժած

Փետրվարի 14-ին, ժամը 18.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցում՝ թիվ 94 դպրոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է պատին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում, «Միցուբիշի» մակնիշի 224 ՍՕ 12 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել Բաշինջաղյան փողոցի թիվ 79 տան պատին:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը վարորդն ինքնուրույն դուրս է եկել և հեռացել:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: 1_640x457 2_640x427 3_640x427 4_640x496

Տեսանյութեր

Լրահոս