Բաժիններ՝

Գագիկ Բեգլարյանի թիկնապահները ծեծի են ենթարկել «Վենետիկյան պալատի» տիրոջ որդուն. hraparak.am

hraparak.am-ի տեղեկություններով՝ Երևանում գիշերը թեժ վիճաբանություն, ծեծկռտուք է եղել: Ասում են, թե Տրանսպորտի ու կապի նախարար Գագիկ Բեգլարյանի թիկնապահները ծեծի են ենթարկել «Վենետիկյան պալատ» ռեստորանային համալիրի սեփականատիրոջ որդուն՝ Սերգեյ Աբովյանին: Վերջինս 25 տարեկան է, զբաղվում է գործարարությամբ, մի քանի հայտնի խանութներ ունի՝ «Goodlife», «Gallery of Brands»:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ վիճաբանությունը ծագել է մեքենա չզիջելու համար Գագիկ Բեգլարյանի եղբոր փեսայի և Սերգեյի միջև: Խոսքից խոսք է բացվել, հայհոյանքներ են հնչել, ինչն էլ թեժացրել է կռիվը և այն վերածվել է թեժ ծեծկռտուքի, ասում են՝ անգամ կրակոցներ են հնչել:

Ժամանել են Գագիկ Բեգլարյանի թիկնապահները, ովքեր հանգուցալուծել են կռիվը, և ահա արդյունքում երիտասարդը բազմաթիվ մարմնական վնասվածքներ է ստացել: Տեղեկությունը չհաջողվեց որևէ կերպ ճշտել, քանի որ տուժող կողմը չի դիմել հիվանդանոց, հետեւաբար՝ դեպքը իրավապահները չեն գրանցել: Կփորձենք վաղը նոր մանրամասներ պարզել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս