Բաժիններ՝

Հիմա լավագույն տարբերակը Չեմպիոնների լիգա մեկնելու համար Եվրոպայի լիգան հաղթելն է. Լուի Վան Գալ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը սկսում է հանձնվել:
Հոլանդացի մասնագետը մեկնաբանել է ԱՊԼ-ի 26-րդ տուրում կրած սենսացիոն պարտությունը:

«Մենք պետք է հաղթեինք «Սանդերլենդին», բայց մենք դա չարեցինք և պետք է մեղադրենք միայն ինքներս մեզ: «Սանդերլենդը» ավելի ագրեսիվ էր, և մենք ոչինչ չկարողացանք անել այդ ագրեսիայի հետ:

Մեզ դժվար է ընկնել Չեմպիոնների լիգա, մենք այդ զոնայից ետ ենք մնում 5 միավորով: Այսօրվա խաղից հետո Չեմպիոնների լիգան ընկնելու լավագույն տարբերակը` Եվրոպայի լիգան հաղթելն է: Բայց դա էլ հեշտ չի լինի, որովհետև այնտեղ չափից շատ լավ թիմեր կան»,- Վան Գալի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս