Բաժիններ՝

«Լեսթերը» կարող է հաղթել Անգլիայի առաջնությունը այս մրցաշրջանում, բայց արդեն հաջորդում դուրս թռնել

Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Մայքլ Օուենը հայտարարել է, որ լավագույն ֆուտբոլիստները կընտրեն անգլիական թոփ-ակումբ, նույնիսկ եթե այն չմտնի Չեմպիոնների լիգա, քան թե կտեղափոխվեն «Լեսթեր», որը ԱՊԼ-ի 25-րդ տուրից հետո գլխավորում է աղյուսակը:

«Անձամբ ես կտեղափոխվեի «Մանչեսթեր Յունայթեդ» կամ «Լիվերպուլ» և չէի խաղա Չեմպիոնների լիգայում, քանի որ միանգամայն հնարավոր է, որ «Լեսթերը» կթուլանա հաջորդ մրցաշրջանում: Կարող է և այնպես ստացվել, որ նրանք այս մրցաշրջանում նվաճեն տիտղոսը, իսկ հաջորդում` դուրս թռնեն:

Դա կախված է նրանից, թե նրանք ինչ ճանապարհ կանցնեն: Նրանք կարող են ծախսել Չեմպիոնների լիգայի ամբողջ գումարը և փորձեն դառնալ թոփ-ակումբ, և կարող են պահել փողը` կորցնելով Մահրեզի նման ֆուտբոլիստների: Նրանց կազմը նման չէ «Մանչեսթեր Յունայթեդին» կամ «Լիվերպուլին», բայց նրանք անհավանական մրցաշրջան են անցկացնում: Հուսով եմ, նրանք կհաղթեն առաջնությունը»,- ասել է Օուենը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս