Բաժիններ՝

Մխիթարյանը շատ էֆեկտիվ գոլ խփեց. Թոմաս Տուխել

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կիսվել է գերմանական Բունդեսլիգայի 21-րդ տուրի «Հանովերի» հետ տնային խաղից (1:0) ստացած տպավորություններով: Միակ գնդակը խփել է Հենրիխ Մխիթարյանը:

«Այսօր մենք ծանր օր ունեցանք: «Բորուսիան» լավ սկսեց խաղը և տիրում էր նախաձեռնությանը առաջին 15-20 րոպեների ընթացքում: Մենք հսկում էինք գնդակը, ստեղծեցինք մի քանի գերազանց պահեր և հարվածեցինք հորիզոնական դարպասներին: Դրանից հետո խաղում ավելացավ տեխնիկական խոտանի քանակը:

Մենք կարող էինք շատ ավելի լավ խաղալ:

Մխիթարյանին հաջողվեց շատ էֆեկտիվ գոլ խփել, հարվածը գերազանց ստացվեց»,- մարզչի խոսքերն է մեջբերում Goal-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս