Կինն ասել է, որ նախկին ամուսինը 4 դեռահաս երեխաների ներկայությամբ բռնաբարել է իրեն

Դատարան է ուղարկվել սուտ մատնության դեպքով հարուցված քրեական գործը: Դրա շրջանակներում կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ներկայանալով ոստիկանության բաժին, գիտակցել է որ իր կողմից տրամադրված տեղեկությունը կեղծ է, հաղորդում է տվել և ծանր հանցագործության մեջ մեղադրել է իր նախկին ամուսնուն: Նշել է, որ նա ալկոհոլ օգտագործած վիճակում գնացել է իր տուն, հարվածներ հասցրել դեմքի տարբեր մասերին և 4 դեռահաս երեխաների ներկայությամբ բռնի կերպով սեռական հարաբերություն ունեցել իր հետ:

Կնոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

 

Տեսանյութեր

Լրահոս