Բաժիններ՝

10 մարդ, որ մահացել են սեռական հարաբերության ընթացքում

Facte.ru կայքը գրում է, որ սեռական հարաբերության ընթացքում դժբախտ պատահարները հազվադեպ երևույթ չեն: Վիճակագրական տվյալների համաձայն՝ ամեն տարի սեռական հարաբերության արդյունքում մոտ 50 հազար մարդ է մահանում:

1. Սանդրա Օրելլան մահացել է՝ ընկնելով 8-րդ հարկից: Կինը չի կարողացել հավասարակշռություն պահպանել պատշգամբում իր ղեկավարի հետ սեռական հարաբերության ընթացքում:

2. 1999թ. հայտնի ռումինացի ֆուտբոլիստը մահացել է իր ընկերուհու հետ ավտոմեքենայում: Սեռական ակտի ընթացքում նա մոռացել էր անջատել շարժիչը, և նրանք մահացել են արտանետված գազերից:

3. 2001թ. 53-ամյա կալիֆոռնիացին մահացել է Ֆիլիպինի հյուրանոցներից մեկում: Նրա սիրտը չի դիմացել՝ պոռնոգրաֆիկ լուսանկարներ դիտելու արդյունքում:

4. 22-ամյա պերուացի աղջիկը մահացել է գոտուց, որը նրան հագցրել է ամուսինը՝ աշխատանքային ուղևորության մեկնելով:

5. 1983թ. Սան Ֆրանցիսկոյի ստրիպտիզ ակումբներից մեկում զարմանալի դեպք է տեղի ունեցել: Բարի հայտնի առարկաներից մեկը սպիտակ դաշնամուրն էր, որը երեկոյի ավարտին իջնում էր առաստաղից, և դրա վրա պարում էին կիսամերկ աղջիկները: Երեկոյի ավարտին ստրիպտիզ պարուհին և պահակը որոշել էին սեռական հարաբերություն ունենալ այդ դաշնամուրի վրա: Սակայն նրանք չեն նկատել՝ ինչպես են միացրել մեխանիզմը: Արդյունքում՝ երկուսն էլ ճզմվել են:

6. «Սպանել Բիլլին» ֆիլմի աստղը մահացել է 2009թ. Բանգկոկում: Տղամարդուն հայտնաբերել են առավոտյան՝ համարում, որտեղ պարանոցին պարան են հայտնաբերել, իսկ մեկ այլ պարան կապված էր նրա սեռական օրգանին:

7. 1895-1899թթ. Ֆրանսիայի նախագահ Ֆելիքս Ֆորը հայտնի էր նրանով, որ հաճախում էր հասարակաց տուն. նրա սիրելին 30-ամյա մի մարմնավաճառ էր: Նա մահացել է սեռական հարաբերության ժամանակ՝ սրտի անբավարարությունից:

8. Ճապոնիայում 34-ամյա կինն ու տղամարդը մահացել են ամուսնության առաջին գիշերը: Երկուսի սիրտն էլ չի դիմացել:

9. 2008թ. Փենսիլվանիայում ամուսինը պատահաբար զրկել է կյանքից կնոջը՝ նրան հարվածելով վարսահարդարիչի բաց լարով:

10. 2002թ. Ֆիլիպիններում երկու տղամարդ գրազ են եկել, թե ում սեռական օրգանն է ավելի երկար: Ընկերներից մեկը սկսել է ծիծաղել մյուսի վրա, ինչից հետո կրակոցով սպանվել է: Նրա ընկերը չի դիմացել ծաղրին:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս