Բաժիններ՝

Apple-ը կսկսի iPhone 5se-ի ու iPad Air 3-ի վաճառքը շնորհանդեսից անմիջապես հետո. ԶԼՄ-ներ

Apple կորպորացիան մտադիր է ներկայացնել iPhone սմարթֆոնի ու iPad պլանշետի նոր մոդելները մարտի 15-ին կայանալիք շնորհանդեսին, իսկ դրանք վաճառքի կհանվեն արդեն մարտի 18-ին. հայտնում է 9to5mac-ը:

Աղբյուրի խոսքով՝ դա լինելու է iPhone 5se սմարթֆոնը՝ 4 դյույմ շառավղով, ու iPad Air 3 պլանշետը:

Նշվում է, որ հավանաբար այս անգամ նորույթները չի կարելի նախապես պատվիրել, ինչն անսովոր է Apple-ի համար ու, հավանաբար, կդառնա ընկերության սարքերի գնման նոր տարբերակ:

iPhone 5se-ը նախատեսված է Apple-ի այն երկրպագուների համար, որոնք կցանկանային գնել վերջին մոդելների սմարթֆոն, որը կլիներ iPhone 6s-ից ու iPhone 6s Plus-ից չափերով փոքր:

iPhone 5se-ի չափը կլինի գրեթե այնպիսին, ինչպիսին iPhone 5s-ինը:
iPad Air 3-ը կունենա Apple-ի տարբեր աքսեսուարներ ու նոր տեսախցիկ՝ նախատեսված ավելի վառ լուսանկարներ ստանալու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս