Մեղրով մերսում

Ընդունված է  կարծել, որ դեմքի մեսրումը կոսմետիկ պրոցեդուրա է, և հիմնականում կատարում են կանայք: Այնուամենայնիվ, դեմքի մերսում անհրաժեշտ է բոլորին, և ոչ միայն՝ գեղեցիկ տեսք ունենալու, այլև՝ առողջ լինելու և լավ զգալու համար:

Մեր  դեմքը նույնպես օրգանիզմի հայելին է, ինչպես ձեռքերը, ականջներն ու ոտնաթաթերը: Մարմնի այս հատվածների մերսումը դրական է ազդում ամբողջ օրգանիզմի վրա:

Դեմքը մեղրով պետք է մերսել 5 րոպե՝ դեմքին հավասար շերտով մեղր քսելով: Կնկատեք, որ մեղրի կաթիլները դեմքի մեջ ներծծվում են  անհավասարաչափ, քանի որ որոշ ծակոտիներ լավ են ներծծում, մյուսները՝ ոչ:

Այն հատվածներում, որտեղ նկատում եք, որ մեղրը չի ներծծվել, թեթևակի սեղմեք, որ ծակոտիները բացվեն: Այսպես վակուում ենք ստեղծում, որի միջոցով էլ ծակոտիներից դուրս են գալիս ավելորդ ճարպային խցանները: Ի դեպ, նույն մերսումը խորհուրդ է տրվում նաև ցելյուլիտի դեպքում: Մերսումից հետո ձեռքերը լվացեք սովորական ջրով, դեմքը կարող եք չլվանալ:

Ամենակարևորն այն է, որ մերսումից հետո ներքին օրգանների աշխատանքը սկսում է ակտիվանալ:

Խորհուրդ է տրվում դեմքի մերսում կատարել օրվա առաջին կեսին: Բուժման կուրսը՝ 10-15 պրոցեդուրա՝ օրը մեջ:

Մերսումը վերականգնում է մաշկի զգայունությունը ջերմային և լուսային ազդեցության հանդեպ:  Բջիջները թթվածին են ստանում և խթանում են նոր բջիջների ստեղծմանը:

Նուրբ և զգայուն մաշկի դեպքում խորհուրդ է տրվում մեղրը պարզապես քսել դեմքին, պահել 15 րոպե, իսկ մեղրի մնացորդները մաքրել անձեռոցիկով:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

 

Տեսանյութեր

Լրահոս