Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին. կա տուժած

Փետրվարի 13-ին, ժամը 19.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնի» կոչվող ոլորանների մոտակայքում, տեղի է ունեցե ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 25-րդ կմ-ում բախվել են «Lexus RX400» 77 VL 771 պ/հ (վարորդ Վ. Գ.), «Mercedes E320» 18 RR 088 պ/հ (վարորդ Ա. Ա.), «Toyota Corolla» 09 zv 090 պ/հ (վարորդ Զ. Գ.) և «Mitsubishi Pajero» 35 TU 627 պ/հ (վարորդ Ա. Գ.) մակնիշների ավտոմեքենաները, վերջինիս ուղևոր Ա. Գ.-ը (ծնվ. 1957 թ.) տեղափոխվել է Աբովյան քաղաքի ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Տեսանյութեր

Լրահոս