Բաժիններ՝

«Ռանիերին երբեք դեռ ինձ չի հաղթել». Արսեն Վենգեր

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ հավատացել է «Լեսթերի» պոտենցիալին դեռ անցյալ մրցաշրջանում և գովաբանել է թիմի մարզիչ Կլաուդիո Ռանիերիին:

«Փետրվարին մեր խաղից հետո ես հաղորդագրություն եմ գրել «Լեսթերի» այն ժամանակվա մենեջեր Նայջել Փիրսոնին. «Այսպիսի խաղով Դուք չեք կարող թռնել»:
Դեռ այն ժամանակ նրանք արդեն ուժեղ էին, գումարած՝ այս մրցաշրջանում նրանք ավելացրեցին մի քանի որակյալ ֆուտբոլիստներ, և դա հասցրեց այսօրվա հաջողությանը:
Ինձ դուր է գալիս՝ ինչպես է այս մրցաշրջանում աշխատում Կլաուդիո Ռանիերին: Թեև, նա միշտ իր աշխատանքը լավ է կատարում: Նա երբեք դեռ ինձ չի հաղթել, և հուսով եմ, որ այդպես էլ կշարունակվի:

Ես չգիտեմ՝ կոնկրետ ինչքա՞ն կարևոր կլինի մեր հանդիպումը «Լեսթերի» հետ, բայց պետք չէ շատ խելացի լինել, հասկանալու համար, որ դա կարևոր կլինի: Հնարավոր է՝ ոչ վճռական տիտղոսի համար պայքարում, բայց ոչ՝ հեռու դրանից»,- ասել է Վենգերը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս