Բաժիններ՝

«Կարծում եմ, մենք զրկված չենք Գյունդողանին «Բորուսիայում» պահելու շանսից». Թոմաս Տուխել

Ակումբը բարդ բանակցություններ է վարում Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի հետ, և չկա վստահություն, որ Գյունդողանը կերկարաձգի պայմանագիրը:

«Ես կցանկանայի ասել, որ Գյունդողանը կմնա «Բորուսիայում» մինչև 2016թ., բայց դա այդպես չէ: Բնականաբար, բանակցություններ վարվում են ֆուտբոլիստի հետ: Ես նույնպես զրուցում եմ նրա հետ: Մենք պայքարում ենք նրա համար, և ես կարծում եմ, որ մենք զրկված չենք Իլկային «Բորուսիայում» պահելու շանսերից:

Գյունդողանը շատ կարևոր է մեզ համար: Բայց կարելի է պատկերացնել, որ ուրիշ ակումբները նույնպես հետաքրքրված են նրա ծառայություններով»,- Տուխելի խոսքերն է մեջբերում Bild-ը:
Գյունդողանի գործող պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2017թ.:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս