Բաժիններ՝

«Կադրերի բաժին N 168»-ում Ռոլանդ Գասպարյանն է. «Ամպամած ատլաս»

«Կադրերի բաժին N 168»-ն այս շաբաթ առաջարկում է դիտել «Ռեինկարնացիա» («REINCARNATION») ռեգգի խմբի մեներգիչ Ռոլան Գասպարյանի առաջարկած պատմական-ֆանտաստիկ դեդեկտիվ դրաման՝ «Ամպամած ատլասը» («Cloud Atlas»):

Ռեժիսորներ Թոմ Տիկվերի, ինչպես նաև Լանա և Էնդրյու Վաչովսկիների ֆիլմը մեծ էկրան է բարձրացել 2012 թ. աստղային դերասանական կազմի՝ Թոմ Հենքսի, Հոլլի Բերիի, Ջիմ Բրոնդբենդի մասնակցությամբ:

«Ամպամած ատլասը» անգլիացի արձակագիր Դեյվիդ Միտչելի համանուն վեպի մոտիվներով նկարահանված քառակողմ երկրների՝ ԱՄՆ-ի, Գերմանիայի, Հոնկոնգի և Սինգապուրի համատեղ կինոարտադրություն է, իրարից բոլորովին տարբեր վեց նովելների համադրությամբ, որ պատկերավոր ներկայացնում է վեց տարբեր հերոսների անցյալը, ներկա ու ապագան:

Xoragir (2) Xoragir (3) Xoragir (4)

Կարդացեք նաև

«Ռեինկարնացիա» («REINCARNATION») խմբի մեներգիչ Ռոլան Գասպարյանն իր առաջարկած ֆիլմի մասին գրում է. «Վերջին ժամանակաշրջանից միայն մի ֆիլմ եմ նայել, որ ինձ դուր է եկել: Ցավոք, այսօրվա ֆիլմերը, մարդկանց նման՝ իսկական չեն: Այս ֆիլմը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է պարզորոշ տեսնել ռեինկարնացիա երևույթի դրսևորումները մեր իրական կյանքում, էլ չեմ ասում ռեժիսորական, դերասանական և օպերատորական աշխատանքների որակի մասին…»:

Xoragir (1) Xoragir (5)

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ`

168.am-ը մաղթում է հաճելի կինոդիտում։

 Խորագիրը վարում է Նվարդ Մանվելյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս