Բաժիններ՝

«Հո Սերժի մոտ չե՞ք գնում, Նիկոլ ջան»

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՔՊԿ վարչության փոխնախագահ Լենա Նազարյանի, վարչության անդամ Մարինե Մանուչարյանի հետ գնում էինք ՀՀ-ում ԵՄ պատվիրակություն, պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկիի եւ քաղաքական, տնտեսական խորհրդական Դիրկ Լորենսի հետ հանդիպելու:

Սայաթ Նովա փողոցում նստեցինք տաքսի, ասացի. «Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկ» (ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակը գտնվում է այնտեղ):

Վարորդի դեմքի արտահայտությունը փոխվեց. «Հո Սերժի մոտ չե՞ք գնում, Նիկոլ ջան»,- վախեցած հարցրեց նա՝ նկատի ունենալով, որ իմ նշած խաչմերուկում է գտնվում նաեւ Սերժ Սարգսյանի կեցավայրը:

«Չէ, եղբայր, ԵՄ պատվիրակություն ենք գնում»,-վարորդի կասկածները փարատեցի:

Սիրտը տեղն ընկավ, վերջում փող չէր վերցնում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս