Բաժիններ՝

30 տարի առաջ անհետացած կանադացին հիշել է, թե ով է ու տուն է վերադարձել

Կանադայի քաղաքացին, որն անհետացել էր 30 տարի առաջ, հիշել է, թե ով է ինքն իրականում ու տուն է վերադարձել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Էդգար Լատուլիպն ընդամենը 21 տարեկան էր, երբ անհետացավ Օնտարիոյի հաշմանդամների տնից (Լատուլիպի զարգացումը դանդաղում էր, նրա գիտակցությունը համեմատելի է 12-ամյա երեխայի գիտակցության հետ):

Նա նստել է ավտոբուս, սակայն այն, թե ինչ է տեղի ունեցել իր հետ հետագայում, ամբողջությամբ ջնջվել է հիշողությունից, ենթադրում է կանադական ոստիկանությունը:
Անցած 30 տարիներին տղամարդն ապրել է Նիագարայի շրջանում՝ տարբեր անուններով:

Հիշողությունը, սակայն, վերադարձել է ու նա վերհիշել է իր իսկական ազգանունը, իսկ ԴՆԹ թեսթը հաստատել է տղամարդու ինքնությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս