Բաժիններ՝

«Հազարավոր դոլարներ եմ խնայել հին մեքենա ունենալու շնորհիվ». Անկեղծանում է Սերգեյ Սարգսյանը

«Արմքոմեդի» հաղորդման համահեղինակ և վարող Սերգեյ Սարգսյանը, սրամտելուց բացի, նաև բավականին համեղ «Չիզքեյք» է պատրաստում: Այս հանգամանքը դարձավ օրեր առաջ «The Loft» -ում կազմակերպված «համեղ» միջոցառման առիթ: Խոհարարական տանջալից աշխատանքից հետո, Սերգեյը հերոսաբար զրուցեց մեզ հետ:

– Սերգեյ, տպավորություն է, որ կատակելը Ձեզ մոտ ապրելու պարտադիր պայման է դարձել: Կարծես սերտաճել եք Ձեր հաղորդմանը՝ «Արմքոմեդիին»: Ամենուր կատակելու «մոլուցքը» պաշտպանիչ դիմա՞կ է Ձեզ համար:

– Կարծում եմ, որ դրա պատճառներն իմ դառը մանկության մեջ են թաքնված: Այն, ի վերջո, ձևավորել է ինքնապաշտպանական շերտ: Հենց դա էլ ստիպում է զտել բոլոր չարն ու բացասականը և օգնում է դիմակայել այդ ամենին անլրջությամբ:

Sergey Sargsyan

Կարդացեք նաև

– Իսկ ավելի՞ լուրջ:

– Ավելի լուրջ ուղղակի չի լինում:

– Որտե՞ղ և հատկապես ի՞նչ պայմաններում կարելի է Ձեզ տեսնել քիչ թե շատ լուրջ վիճակում:

– Ցնցուղից հինգ րոպե անց՝ մոտավորապես 10 րոպե: Լրջության այդ 10 րոպեների ընթացքում ես ֆենով չորացնում եմ մազերս: Այդ պահին ես իրոք լուրջ եմ…

Sergey Sargsyan (6)

– Ձեզ հրավիրում են նաև կորպորատիվներ վարելու: Ի՞նչ եք զգում, երբ Ձեր սրամտություններն ընդհատում են դանակ-պատառաքաղի ձայները: Ի՞նչ եք զգում, երբ Ձեզ չեն լսում:

– Ես 7 տարի աշխատել եմ մի բնագավառում, որը դուրս էր իմ հետաքրքրությունների ոլորտից: Այնտեղ կատարում էի գրասենյակային ձանձրալի աշխատանք: Դիմացա մոտ 7 տարի: Ահա այդ փորձն ինձ հնարավորություն է տալիս երբեմն մեկ ժամ անել մի աշխատանք, որն ընդհանրապես իմ հոբբի մեջ չի տեղավորվում: Այո, երբեմն կարելի է «անջատվել» և լսել դանակ-պատառաքաղի ձայներ:

– Բացի հաղորդավարական գործունեությունից, ինչպե՞ս եք «հաց վաստակում»: Միայն չկատակեք, թե առավոտյան մաքրում եք փողոցները…

– Վերջին տարիներին իմ հիմնական եկամտի աղբյուրը եղել է մեքենաս չփոխելը: Հազարավոր դոլարներ եմ խնայել՝ հին մեքենա ունենալու շնորհիվ: Հետո մտածեցի գնել մի քանի հազար դոլարանոց թանկարժեք մեքենա, բայց դա ևս չգնեցի և կրկին շատ մեծ գումար խնայեցի:

– Եվ այդպես խնայելով նոր բնակարա՞ն գնեցիք…

Նոր բնակարանը մինչ այդ արված խնայողության շնորհիվ եմ գնել: Տունը գնել եմ միջազգային կազմակերպություններում աշխատելու տարիներին:

Sergey Sargsyan (4)

– Երբ «Չէին սպասում» հաղորդման «հերոսը» Դուք էիք, նկատելի էր, որ ամեն կերպ փորձում էիք Ձեր կնոջը՝ Նոյեմիին, կադրից դուրս պահել: Առհասարակ մամուլում և համացանցում շատ քիչ են հրապարակումները Ձեր անձնական կյանքի վերաբերյալ: Ինչո՞ւ:

– Որովհետև հաճելի է, երբ կյանքիդ ինչ-որ մի մաս մնում է միայն քոնը և չի կիսվում ամբողջ աշխարհի հետ:

– Այդ դեպքում ո՞րն է պատճառը, որ համաձայնեցիք Ձեր դստեր հետ լուսանկարվել ‪#‎ՍելֆիԱղջկասՀետ նախագծում:

Sergey Sargsyan (8)

– Պարզապես շատ հետաքրքիր ակցիա էր, որը բարի և մարդկային նպատակ էր հետապնդում: Այն միտված էր մեր հասարակության մեջ առկա շատ կարևոր խնդիր վեր բարձրացնելու՝ խոսքը սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումներին է վերաբերում:

Sergey Sargsyan (2)

– Կպատմե՞ք՝ ինչպես եք ծանոթացել Ձեր կնոջ հետ:

– Հենց այն նույն պատճառով, որ քիչ առաջ նշեցի, չեմ ուզում խոսել անձնական թեմայով: Եթե Ֆեյսբուքում չեմ հրապարակել, ուրեմն հանդիսանում է անձնական տարածք:

Sergey Sargsyan (7)

– Դուք և Նարեկ Մարգարյանը գրել եք «Առաջին դեմք» ֆիլմի սցենարը, որը դեռևս էկրաններ չի բարձրացել: Այդ ֆիլմի մասին շատ կցկտուր տեղեկություններ են գրվել մամուլում: Կբացե՞ք փակագծերը՝ հատկապես, երբ ֆիլմում հանդես եք եկել՝ նաև որպես դերասան:

– Ասեմ միայն, որ այդ ֆիլմն իմ ու Նարեկի սցենարական համատեղ երկրորդ աշխատանքն է: Միայն այդքանը:

12705584_10153706916912530_334640834754916516_n

– Կպատմե՞ք, թե ովքեր են ֆիլմում Ձեր կերպարները:

– Ոչ:

– Դա և՞ս անձնական տարածք է:

– Ոչ, պարզապես կարծում եմ, որ շատ ավելի հետաքրքիր կլինի մի փոքր անակնկալի տեղ թողնել մարդկանց համար:

– Տարեվերջին էկրան բարձրացավ ռեժիսոր Վիգեն Չալդրանյանի «Վարդապետի լռությունը» ֆիլմը, որտեղ Դուք ևս ունեք Ձեր փոքրիկ դերակատարումը: Ի՞նչ զգացում ունեիք՝ տեսնելով Ձեզ մեծ էկրանից՝ դրամատիկ կերպարում:

Sergey Sargsyan (1)

 

– Առաջին զգացումն անսովոր, տարօրինակության զգացումն էր: Անսովոր էր տեսնել ինձ նման դերով՝ լուրջ, դրամատիկ ֆիլմում: Ինձ դժվար է ինչ-որ բան ասել խաղի մասին, քանի որ նկարահանման հրապարակում անում էի այն, ինչ պարոն Չալդրանյանն ասում էր: Միլիոնավոր փորձերից հետո նա ասաց. «Այ, սա լավ է»:

– Այդ ֆիլմից հետո այլ ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ եղե՞լ են: Ռիսկի կդիմե՞ք՝ ևս մեկ անգամ ֆիլմում նկարահանվելու:

– Որպես խթան կամ հետաքրքրություն՝ այդ դերակատարումը չփոխեց կյանքս և չստիպեց վերաիմաստավորել աշխատանքս:

– Կարելի է ասել, որ Ձեզ համար դա զուտ հետաքրքրություն էր:

– Հետաքրքրություն էր՝ շատ հաճելի ավարտով: Ինքնարտահայտվելու հնարավորություն և արվեստի հանդեպ բավարարվածության զգացում բերեց այդ փորձը ֆիլմում: Բայց այն չի ստիպել մտածել, որ այդ ոլորտը կարող է դառնալ իմը, և, որ որևէ առաջխաղացում կարող եմ ունենալ այդ ոլորտում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս