Բաժիններ՝

Չինգիզ խանի 8 դաժան կանոնները

Դաժան, բայց կյանքի օգտակար կանոններն ու խորհուրդներն ամենաանողոք, բայց հինավուրց ժամանակների մեծագույն կառավարչից:

Չինգիզ խանը գիտնականների կողմից ճանաչվել է հազարամյակի մեծագույն մարդ: Նա եղել է բարենորոգիչ և իմաստուն կառավարիչ: Չինգիզ խանն ապրել է շատ վաղ ժամանակներում, բայց նրա ազդեցությունը ժամանակակից կյանքի վրա պահպանվել է մինչ օրս: Չինգիզ խանը եղել է իր ժամանակի արժանի սերունդը: Նա դաժան էր և անողոք: Չինգիզ խանը հրով և սրով անցել է բոլոր հարևանների հողերի վրայով: Բայց չի կարելի ժխտել, որ նա անկոտրում կամք ուներ, կազմակերպչական ընդունակությունները, ինքնատիրապետում և նպատակասլացություն:

Խփիր առաջինը և մի կանգնիր ճանապարհի կեսին. այսպիսին է քոչվորների և Չինգիզ խանի օրենքը:

1. Վախենում ես` մի արա, անում ես` մի վախեցիր, չանես` կզոհվես:

2. Ավելի լավ է լինել վերջինը գայլերի մեջ, քան առաջինը` շնագայլերի մեջ:

3. Խաղաղ բնակչության մեջ եղեք հանգիստ, ինչպես փոքր հորթը, իսկ պատերազմի ժամանակ նետվեք մարտի մեջ, ինչպես քաղցած բազե, որը հարձակվում է որսի վրա:

4. Ես Տիրոջ պատիժն եմ: Եթե Դուք մահացու մեղք չեք գործել, Տերը պատիժ չի ուղարկի: Հանձին ինձ:

5. Հարբած ժամանակ մարդիկ վատ արարքներ են կատարում, սպանում են և վիճում: Գինին ետ է պահում մարդուն նրանից, ինչ նա գիտի և կարող է անել, այն դառնում է խոչընդոտ նրա ճանապարհի և գործերի համար:

6. Յուրաքանչյուր վայրում կարելը է կրկնել յուրաքանչյուր խոսք, որի գնահատման մեջ համամիտ են 3 իմաստուն, հակառակ դեպքում դրա վրա հույս դնել չի կարելի:

7. Ոչինչ այնքան արժեքավոր չէ ճանապարհորդության մեջ, ինչքան նոր մարդկանց ճանաչելը և չուսումնասիրված վայրերով հիանալը:

8. Նայելով ձիու դնչերին և մարդկանց դեմքերին, անեզր մարդկային հոսանքին, որոնք ոտքի են ելել իմ կամքով և բոսոր տափաստանով սլանում են դեպի ոչ մի տեղ, ես հաճախ մտածում եմ. որտե՞ղ եմ ես այս հոսանքի մեջ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս