Բաժիններ՝

2015թ. ամռանը «Ռեալի» նախագահը ցանկացել է հեռացնել Զինեդին Զիդանին

Ակումբի գլխավոր տնօրենի ձեռքը դողացել է: Պերեսը դժգոհ է եղել ֆրանսիացու աշխատանքից և հանձնարարել է ակումբի գլխավոր տնօրեն Խոսե Անխել Սանչեսին նախապատրաստել Զիդանի հեռացումը: Ինչպես հաղորդում է Sport.es-ը, «Ռեալի» նախագահին դուր չի եկել «Կաստիլիայի» ձանձրալի ֆուտբոլը, բայց Սանչեսն ասել է, որ չի համարձակվի հեռացնել Զիդանին:

Ակումբի տնօրենն ավելացրել է, որ Զիդանը հանդիսանում է «Ռեալի» ակտիվը, իսկ նրա հեռացումը կազդի «Ռեալի» և Պերեսի իմիջի վրա:

Զիդանը «Ռեալի» գլխավոր մարզիչ է նշանակվել հունվարի 4-ին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս