Բաժիններ՝

«ՊՍԺ»-ն երկարաձգել է պայմանագիրը Բլանի հետ

«ՊՍԺ»-ն նոր պայմանագիր է կնքել ակումբի գլխավոր մարզիչ Լորան Բլանի հետ: Փարիզյան ակումբը երկարաձգել է պայմանագիրը 50-ամյա մասնագետի հետ մինչև 2018թ. հունիսի 30-ը, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Նախկին պայմանագրի ժամկետը լրանում էր այս տարվա ամռանը:

Հիշեցնենք, որ Բլանը գլխավորում է «ՊՍԺ»-ն 2013թ-ից: Նրա ղեկավարությամբ թիմը երկու անգամ հաղթել է Ֆրանսիայի առաջնությունը, Ֆրանսիական լիգայի գավաթը և մեկ անգամ Ֆրանսիայի գավաթը:

25 տուրից հետո «ՊՍԺ»-ն Ֆրանիսայի առաջնության առաջատարն է:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս