Բաժիններ՝

Բեն Սթիլլերը գեղեցիկ ծերանալու կոսմետիկա է ներկայացրել

Միացյալ Նահանգների Kiehl’s ընկերությունը, որը մասնագիտացած է պրեմիում-դասի կոսմետիկայի ստեղծման բնագավառում, թողարկել է մաշկի խնամքի միջոցների նոր շարք, որը ներկայացրել է Բեն Սթիլլերը: Այս մասին գրում է Mashable-ը: Շարքը նախատեսված է այն մարդկանց համար, ում գեղեցիկ ծերանալ չի ստացվում, եւ դրա թ ողարկումն առնչվում է «Օրինակելի արուն 2» ֆիլմի էկրան բարձրանալու հետ:

Կոսմետիկական շարքի դեմքը դարձել է Դերեկ Զուլանդերը՝ Սթիլլերի գործող անձը, որն իրեն ներկայացնում է որպես աշխարհում թիվ 1 տղամարդ-մոդելը: «Դերեկը միշտ էլ արտակարգ խանդավառություն է հանդես բերել այն ամենի նկատմամբ, ինչ վերաբերում է իր չափազանց գեղեցիկ մաշկին, ուստի մեզ միանգամայն տեղին թվաց համագործակցության կազմակերպումը եւ կոսմետիկայի հավաքանիների լիմիտավորված շարքի թողարկումը»,- մեկնաբանել է ընկերության ներկայացուցիչը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս