Բաժիններ՝

Այրվում է ավտոբուս

Փետրվարի 10-ին, ժամը 16.47-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գործարանային փողոցի պղնձամոլիբդենային կոմբինատի մոտակայքում այրվում է ավտոբուս:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը վարորդ՝ 1973 թ. ծնված Մ. Հ.-ին տեղափոխել են Կապանի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.00-ին, մարվել` 17.20-ին:

Պարզվել է, որ ամբողջությամբ այրվել է «ԲՈՒԱՏ» ՓԲԸ-ին պատկանող «ՊԱԶ» մակնիշի 678 TS 51 պետհամարանիշի ավտոբուսի ներսի հատվածը (մոտ 12քմ)

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս