Բաժիններ՝

Արդարադատության ակադեմիայում ուսումնառություն անցած քննիչների թեկնածուներին հանձնվեցին դիպլոմները

Փետրվարի 10-ին ՀՀ քննչական կոմիտեում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ՝ նվիրված Արդարադատության ակադեմիայի 15 ունկնդիր-շրջանավարտների՝ քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց դիպլոմների հանձնմանը:

Ողջունելով ներկաներին և շնորհավորելով շրջանավարտներին՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը հատուկ ընդգծեց քննիչի աշխատանքում տեսական և հատկապես գործնական գիտելիքի անփոխարինելի դերը և շնորհակալություն հայտնեց Արդարադատության ակադեմիային` քննիչի թեկնածուների մասնագիտական պատրաստման դասընթացները կազմակերպելու համար: 1_640x427

«Արդարադատության իրականացման ողջ գործընթացը, քննիչի բոլոր գործողությունները կարգավորված են միմիայն օրենքով: Յուրաքանչյուր հասարակությունում, պետությունում քննիչի աշխատանքն այնքանով է արժևորվում, որ նրա գործողությունները կանոնակարգվում են միայն ու միայն օրենքով: Մեզանում չկա քննչական գործողության, ապացույցների ձեռքբերման որևէ ընթացակարգ, որ կանոնակարգվի մեկ այլ նորմատիվ ակտով, առավել ևս՝ գերատեսչական կամ ենթաօրենսդրական ակտով: Միշտ պետք է գիտակցեք, որ յուրաքանչյուր խախտում բացթողում օրենքի խախտում է: Դուք դա արդեն գիտեք, անցել եք համապատասխան վերապատրաստում և պատրաստ եք համալրելու քննչական բանակը», – խոսքն ուղղելով շրջանավարտներին՝ ասաց Ա.Հովսեփյանը և հույս հայտնեց, որ Ակադեմիայի այսօրվա շրջանավարտը վաղը կկարողանա առավել պրոֆեսիոնալ կատարել իր մասնագիտական առաքելությունը: 2_640x427

Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանն իր հերթին նշեց, որ ակադեմիան շահագրգիռ է՝ քննչական ոլորտում մրցունակ կադրեր պատրաստելու հարցում: Նրա խոսքով՝ ակադեմիայի ուսուցման ծրագրերը կազմելիս հաշվի են առնվել քննչական աշխատանքի առանձնահատկությունները: 3_640x427

Հանդիսավոր նիստի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի նախագահը Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանին պարգևատրեց «Համագործակցության համար» մեդալով, դասախոս Արա Ղազարյանին` շնորհակալագրով, իսկ Արդարադատության ակադեմիայի ռեկտորի հրամաններով շնորհակալագրերով պարգևատրվեցին դասախոսներ Դավիթ Թումասյանը և Արման Բայադյանը: 4_640x433 5_640x427 6_640x427 7_640x426 8_640x427 9_640x427 10_640x427

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս