Բաժիններ՝

Disney-ը ռեկորդային շահույթ է արձանագրել «Աստղային պատերազմների» հաջողության ֆոնին

Disney ամերիկյան կորպորացիան հայտարարել է ընթացիկ ֆինանսական տարվա առաջին եռամսյակում, որն ընկերության համար ավարտվել է հունվարի 2-ին, ռեկորդային շահույթի մասին: Այս մասին ասված է աշխարհում զվարճանքների ինդուստրիայի խոշորագույն կոնգլոմերատներից մեկի հաղորդագրության մեջ, որը տարածվել է փետրվարի 9-ին:

Նշված ժամանակաշրջանում Disney-ի զուտ շահույթը կազմել է 2,88 մլրդ դոլար, ինչը ռեկորդային ցուցանիշ է ընկերության համար: Անցած ֆինանսական տարվա առաջին եռամսյակի արդյունքներով՝ նրա շահույթը կազմել էր 2,18 մլրդ դոլար: Ընդ որում՝ եռամսյակի ընթացքում կորպորացիայի ընդհանուր հասույթը կազմել է 15,24 մլրդ դոլար, ինչը 13,8 տոկոսով գերազանցում է մեկ տարի առաջվա համանման ցուցանիշը (13,39 մլրդ դոլար):

Ինչպես հայտարարել են ընկերությունում, այսչափ տպավորիչ ֆինանսական ցուցանիշները կապված են նախ եւ առաջ «Աստղային պատերազմներ. ուժի զարթոնքը» ֆիլմի հաջողության հետ: Ներկայում տիեզերական նշանավոր սագայի յոթերորդ մասը երրորդ հորիզոնականն է զբաղեցնում կինոմատոգրաֆի ողջ պատմության ընթացքում ֆինանսական առումով ամենահաջողակ կինոնկարների ցուցակում: Ժապավենի համաշխարհային դրամամուտքերն արդեն գերազանցել են 2 մլրդ դոլարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս