Բաժիններ՝

«Մեծ մարզիչ դառնալու համար Զիդանն ամեն ինչ ունի». Կարլո Անչելոտի

«Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին, ով մրցաշրջանի ավարտից հետո գլխավորելու է Մյունխենի »Բավարիան», կարծիք է հայտնել, որ մադրիդցիների ներկայիս մարզիչ Զինեդին Զիդանը մեծ հաջողությունների կհասնի:

«Կարելի է ասել, որ Զիդանին միայն փորձն է պակասում: Բայց եթե աշխատանքի չվերցնեն փորձ չունեցող մարդկանց, վաղ թե ուշ ուղղակի աշխատող չի լինի:

Զիզուն ունի ամեն ինչ, որպեսզի մեծ մարզիչ դառնա: Նա խարիզմատիկ է, գերազանց գիտի ֆուտբոլը և լավ ծանոթ է ակումբի առանձնահատկություններին:

Զիդանը հաջողություն կունենա, որովհետև նա անհատականություն է, և ֆուտբոլիստները կպայքարեն նրա համար:

Կարդացեք նաև

Նա կաշխատի յուրաքանչյուր ֆուտբոլիստից ստանալ լավագույն որակները»,- ասել է Անչելոտին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս