Բաժիններ՝

«Շուտով ես կվերադառնամ աշխատանքին». Ժոզե Մոուրինիո

«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն հայտարարել է, որ չի պատրաստվում առանց աշխատանքի երկար մնալ:

«Հիմա ես աշխատանք չունեմ և չգիտեմ, թե ուր կտանի ինձ ճակատագիրը, քանի որ ֆուտբոլում երբեք ոչինչ նախօրոք չես կարող իմանալ: Բայց վստահ կարող եմ ասել, որ իմ տունը, իմ ընտանիքը կմնա Լոնդոնում:

Որպես մասնագետ՝ ես պատրաստ եմ վերսկսել աշխատանքը: Կատարյալ երջանկության համար դա ինձ անհրաժեշտ է: Ինձ համար սա սովորական միջավայր է: Ինչքան ինձ հիշում եմ, ես աշխատում եմ, իսկ մարզչական գործունեությունը սկսել եմ 2000 թվականից: Ես մի քանի ամիս դադար եմ ունեցել 2007թ.-ին, երբ հեռացա «Չելսիից», այնպես որ, հիմա սա 15 տարիների ընթացքում իմ 2-րդ դադարն է:

Բայց ես վստահ եմ, որ շատ շուտով կվերադառնամ աշխատանքին»,- ասել է Մոուրինիոն:

Կարդացեք նաև

Ավելի վաղ հաղորդվել էր, որ պորտուգալացին բանակցություններ է վարել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս