Բաժիններ՝

Ծնողների  դեպրեսիան կարող է ազդել երեխաների դասապատրաստման վրա

Շվեդիայում կատարված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ երեխաներն ավելի վատ են պատրաստում դասերը, երբ նրանց ծնողների մոտ ախտորոշվում է դեպրեսիա:  «Ուսումնասիրությունը բացասական կապ է բացահայտել ծնողների ապրած դեպրեսիայի և երեխաների դասապատրաստման մեջ»,- ըստ Reuters-ի՝ ասել է Ֆիլադելֆիայի Դրեքսել համալսարանի հանրային առողջապահության դպրոցի գլխավոր ղեկավար Բրայն Լին:

«Ակնհայտորեն, գիտենք, որ, ինչպես ցանկացած այլ հոգեկան խանգարում, այնպես էլ դեպրեսիան վատ բան է, բայց շատ քչերին է հայտնի, որ հոգեկան խանգարումներն ավելի շատ ազդում են շրջապատի մարդկանց, քան հենց տվյալ մարդու վրա: Այնպես որ, ծնողների կամ խնամակալների, բնակչության խոցելի մասը կլինեն հենց իրենց երեխանները»,- ասել է Լին:

«Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ այն երեխաները, որոնց ծնողները տառապում են դեպրեսիայով, ավելի շատ ունեն խնդիրներ՝ կապված ուղեղի զարգացման, վարքի, հույզերի հետ` զուգակցված այլ հոգեկան խնդիրներով»,- գրել են Լին և նրա գործընկերները JAMA հոգեբուժական աշխատության մեջ: Որոշ ուսումնասիրություններ կատարվել են հենց դասի ժամանակ: Նոր ուսումնասիրության համար նրանք օգտագործել են 1984-1994 թթ. Շվեդիայում ծնված 1.1 մլն երեխաների տվյալները:

Մայրերի 3%-ի և հայրերի մոտ 2%-ի մոտ ախտորոշվել է դեպրեսիա, նախքան նրանց երեխաները կավարտեին դպրոցը, որը Շվեդիայում լինում է 16 տարեկանում:

Կարդացեք նաև

Ընդհանուր առմամբ, երբ ծնողների մոտ ախտորոշվել է դեպրեսիա երեխաների կյանքի ընթացքում, դրանից տուժել են երեխաների գնահատականները: «Մայրերի մոտ ախտորոշված դեպրեսիան ավելի շատ ազդում է դուստրերի վրա, քան որդիների»,- նշում են նրանք: Լին ծնողների դեպրեսիայի և երեխաների դասապատրաստման միջև կապը համարում է «սովորական»:

Հետազոտողները զգուշացնում են, որ դեպրեսիայի լրջությունը կարող է թերագնահատվել բնակչության կողմից, բացի այդ, նրանք չեն կարող ասել, որ ծնողների տարած դեպրեսիան կարող է հանգեցնել երեխայի վատ դասապատրաստմանը: Միրանա Վայամենն իր կատարած ուսումնասիրության մեջ նշում է, որ մայրերին դեպրեսիայի դեմ բուժման ապահովումը՝ հոգեբանի կամ դեղորայքի տրամադրման միջոցով, ցույց է տվել, որ այդկերպ նվազել են երեխաների խնդիրները: «Հետևաբար՝ դուք պետք է բուժեք ծնողներին››,- ասում է Վայամենը՝ Նյու Յորքի պետական հոգեբուժական ինստիտուտի և Կոլումբիայի համալսարանի հոգեբուժական ամբիոնից: «Երբեմն դուք ստիպված եք բուժել երեխաներին, բայց նախ և առաջ՝ սկսեք ծնողներից: Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դեպրեսիան կարող է սողոսկել ընտանիք: Բացի այդ, երեխայի դաստիարակությունը պահանջում և նույնիսկ ստեղծում է ավելի մեծ դժվարություններ, եթե մարդը տառապում է դեպրեսիայով:

Դեպրեսիան իսկական հիվանդություն է: Դեպրեսիայով տառապող հիվանդները սարսափելի ծանր են տանում իրենց հիվանդությունը, բայց նրանց պետք է ասել, որ դա իրենց մեղքով չէ»,- ասել է նա:

Նյութը հրապարակման պատրաստեց Անի Բադալյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս