Բաժիններ՝

Մերկելը սարսափած է Սիրիային հասցված Ռուսաստանի ավիահարվածներից

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ սարսափած է այն մարդկանց տառապանքներից, որոնք հարուցվել են Սիրիայում ռմբակոծությունների հետևանքով, հայտնում է BBC-ն:

«Վերջին օրերին մենք պարզապես սարսափած էինք այն բանից, թե ինչ տառապանքներ են տասնյակ հազարավոր մարդկանց հասցրել ռմբակոծությունները, առաջին հերթին՝ հասցված Ռուսաստանի կողմից»,- հայտարարել է Մերկելը Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Մերկելը նաև հայտարարել է, որ Սիրիայում հակամարտության բոլոր կողմերը պետք է հետևեն ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևին, որը վերաբերում է Սիրիայի խաղաղ բնակչության անվտանգությանը:

«Բանաձևով Անվտանգության խորհուրդը պահանջում է, որ բոլոր կողմերը անհապաղ դադարեցնեն խաղաղ բնակչության ու քաղաքացիական օբյեկտների դեմ ուղղված հարվածները, երկնքից ռմբակոծությունները»,- հավելել է Գերմանիայի կանցլերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս