«Քաղաքացիական պայմանագիրը» 2017 թ. խորհրդարանական ընտրություններից առաջ դաշինք չի կազմի

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական խորհուրդը, 2016 թվականի փետրվարի 6-ին քննարկելով 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ձեւաչափի հարցը, որոշեց.

  1. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է սեփական ցուցակով՝ առանց նախընտրական դաշինքի:
  2. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը բազմապատկելու է ջանքերը այլ ուժերի եւ անհատների՝ Կուսակցության շարքերը ներգրավելու ուղղությամբ:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
06.02.2016թ.

Տեսանյութեր

Լրահոս