Բաժիններ՝

ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալի՝ ոչ սթափ վիճակում գտնվող աղջիկը պառկել էր փողոցում. shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:20-ի սահմաններում Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Նոյ թաղամասի 132/133 հասցեի բնակչուհի, 38-ամյա Լիա Հովհաննեսի Հունանյանը Կասյան փողոցում իր վարած Nissan մակնիշի 91 AՏ 009 համարանիշի ավտոմեքենայով բախվել է էստակադային և գլխիվայր շրջվել: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:

Ըստ կայքի՝ երբ բժիշկները փորձում էին օգնություն ցուցաբերել Լ. Հունանյանին, վերջինս պահում էր իրեն սանձարձակ՝ հայհոյանքներ տալով թե բժիշկների, թե փրկարարների, թե ոստիկանների ու թե քաղաքացիների հասցեին: Մոտ 30 րոպե նա չէր ենթարկվում իրեն օգնության ձեռք մեկնողներին ու անընդհատ ասում էր, թե՝ «իմ ավտոս խի՞ պիտի սենց լինի, էս ո՞վա էս օրը քցել»: Տեսնելով, որ չեն կարողանում կարգի հրավիրել վարորդուհուն, ահազանգով ժամանեցին ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, ովքեր 10 րոպեից ավելի համոզում էին, որպեսզի նա իրեն կոռեկտ պահի, սակայն դա օգուտ չտվեց, ու երբ ոստիկանները փորձեցին մոտենալ նրան, նա  պառկեց գետնին ու սկսեց հայհոյանքեր ու սառնալիքներ տալ:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս