Բաժիններ՝

Ջանի Ինֆանտինոն՝ ՖԻՖԱ-ի նախագահի ամենահավանական թեկնածուն

ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոն ակտիվ պայքար է սկսել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար:

Ըստ մամուլի տեղեկությունների, այս պաշտոնի բոլոր հավակնորդների մեջ պետք է տեղի ունենար հանդիպում: Ֆուտբոլային ֆունկցիաները պետք է քննարկեն Եվրոպայից ու Ասիայից մեկ թեկնածու առաջարկելու տարբերակը:

Ինֆանտինոյի ներկայացուցիչները հայտնել են, որ մտադիր չեն մասնակցել այդ հանդիպմանը:

ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համար բացի Ինֆանտինոյից պայքարում են նաև շեյխ Սալմանը, Հորդանանի արքայազն Ալ բին ալ-Հուսեյնը, ԱՄԷ-ի պաշտոնյա Տոկիո Սեկսվալեն ու ՖԻՖԱ-ի գլխավոր նախկին փոխքարտուղար Ժերոմ Շամպանը:

Բուքմեյքերները այս հնգյակից նախապատվությունը տալիս են հենց Ինֆանտինոյին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս