Բաժիններ՝

«Արսենալի» տրանսֆերային թիրախը Սթարիջն է

«Լիվերպուլի» հարձակվող Դանիել Սթարիջը կարիերան կարող է շարունակել Լոնդոնի «Արսենալի» կազմում: Նման ցանկություն են հայտնել լոնդոնցիները:

«Զինագործները» առաջարկ են պատրաստում, որով կդիմեն «Լիվերպուլին»:

Սթարիջի տեղափոխությունը համարվում է հավանական, քանի որ վերջին շրջանում լիվերպուլցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պարբերաբար դժգոհում է Սթարիջի խաղից:

Լոնդոնյան ակումբը պատրաստ է վճարել Սթարիջի հրաժարագինը, որը կազմում է 25 միլիոն ֆունտ ստերլինգ:

Սթարիջը անգլիական Պրեմիեր լիգայում այս տարի մասնակցել է 5 խաղի և խփել է 2 գնդակ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս