Բաժիններ՝

Գվարդիոլան առաջին հերթին ցանկանում է ստորագրել Նեյմարին, երբ գլխավորի «Մանչեսթեր Սիթին»

Անգլիացիները կարող են պայմանագրում նախատեսված 190 մլն եվրոյի չափով հրաժարագնի մասին կետը ակտիվացնել:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, բրազիլացի հարձակվողին ձեռք բերել ցանկանում են «Մանչեսթեր Յունայթեդը» և «Ռեալը», բայց Նեյմարը, ամենայն հավանականությամբ, կհամաձայնվի տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», քանի որ Գվարդիոլան հետաքրքրված է եղել նրա` Կատալոնիա տեղափոխման մեջ:

Պարբերականը պնդում է, որ հենց բրազիլացին է լինելու Պեպի առաջնահերթ նպատակը, այլ ոչ թե Լիոնել Մեսսին, ինչպես հաղորդվում էր ավելի վաղ:

Փետրվարի 1-ին «Մանչեսթեր Սիթին» հաստատեց Պեպ Գվարդիոլայի հետ պայմանագրի ստորագրման փաստը: Պայմանագիրը իսպանացու հետ նախատեսված է 3 տարվա համար:
Նեյմարը «Սանթոսից» «Բարսելոնա» է տեղափոխվել 88.2 մլն եվրոյով, 2013թ. հուլիսին:
Transfermarkt-ը Նեյմարին գնահատում է 100 մլն եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս