Բաժիններ՝

Վարդին յուրաքանչյուր խաղ այնպես է խաղում, կարծես վերջինը լինի իր կյանքում

«Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին մեկնաբանել է հարձակվող Ջեյմի Վարդիի և «աղվեսների» միջև պայմանագրի երկարաձգումը:

29-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է ստորագրել, որը նախատեսված է մինչև 2019թ.:

«Ջեյմին իսկական մարտիկ է: Նա անհավանական ճանապարհ է անցել և շարունակում է յուրաքանչյուր խաղ այնպես խաղալ, կարծես դա վերջինն է իր կյանքում: Ինձ շատ է դուր գալիս նրա բնավորությունը: Դա կարևոր հատկանիշ է ֆուտբոլիստի համար: Վարդին ապացուցել է, որ ֆանտաստիկ ֆուտբոլիստ է: Բայց ավելի կարևոր է, որ Վարդին ֆանտաստիկ թիմի մասն է: Շատ ուրախ եմ, որ նա երկար ժամանակ կմնա «Լեսթերում»»,- Ռանիերիին ցիտում է «Լեսթերի» պաշտոնական կայքը:

Վարդին հանդիսանում է ԱՊԼ-ի այս մրցաշրջանի լավագույն ռմբարկուն` 25 խաղում խփելով 18 գնդակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս