Կոտայք գյուղում վթար է տեղի ունեցել. տուժածներ չկան

Փետրվարի 7-ին, ժամը 00.33-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայք գյուղում՝ «Սոս» մանկատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-21015» մակնիշի 17 LU 650 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Վ. ծնվ. 1985 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են, ուղղել ավտոմեքենան և փակել գազի փականը:

Տեսանյութեր

Լրահոս